ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.10.2016 | 00:02

Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։ Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզնից։ Լսեցի՞ր որևէ խոսք՝ թող մեռնի այն քո սրտում. պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի և դուրս չի գա։ Տխմարն իր խոսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպես երեխայից ծնվածը։ Ինչպես մարդու մարմնի մեջ մխրճված նետն է, այնպես էլ խոսքն է անմիտ մարդու սրտում։


Սիրաքի իմաստությունը 19. 7-12

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ